«Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկը այսօր հայտարարեց Visa և MasterCard համակարգերի հետ իրականացվող 2 նոր քարտային նախագծերի մասին։
Բանկը սկսել է «Գնումներ ամենուր» Visa քարտի թողարկումը, որը հնարավորություն է ընձեռում կատարել գնումներ ապառիկ տարբերակով ինչպես Հայաստանում Visa քարտեր սպասարկող ցանկացած առևտրի և սպասարկման կետում, այնպես էլ աշխարհի շուրջ 190 երկրներում։
Ֆուտբոլի երկրպագուների համար բանկը այս տարվա օգոստոսին MasterCard-ի և Եվրոպական Ֆուտբոլային ասոցիացիայի հետ համատեղ կթողարկի UEFA Չեմպիոնների Լիգայի քարտը, որը եզակի է իր տեսակի մեջ և հնարավորություն է տալու քարտատիրոջը իր գործարքների դիմաց ստանալ Չեմպիոնների լիգայի լոգոտիպը կրող երաշխավորված մրցանակներ, իսկ առավել ակտիվ և հաջողակ քարտատերերին կնվիրվեն եզրափակիչի տոմսեր, և նրանք հնարավորություն կունենան վայելելու 2011-2012 թթ. մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի խաղարկության եզրափակիչը հենց մարզադաշտից։











































