Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քոչարյանի բացահայտ սպառնալիքը․ պետք է զգուշանալ կրակոցներից

Ռոբերտ Քոչարյանը ծավալուն հարցազրույց է տվել Yerevan.Today-ին՝ կրկնելով այն գնահատականները, որոնք երեկ երեկոյան նրա գրասենյակը հնչեցրել է սկանդալային հեռախոսազրույցների հետ կապված։ Քոչարյանը վստահ է, որ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, նա, ըստ էության, օգտվում է այն հնարավորությունից, որը նրան ընձեռել է ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցը։

Մենք այս թեմային հանգամանալից երեկ և այսօր անդրադարձել ենք ու հիմա էլ մնում ենք այն կարծիքին, որ գաղտնալսման ու դրա հրապարակայնացման նպատակը եղել է Մարտի 1-ի գործի ողնաշարը ջարդելը, ընթացող գործընթացն ապալեգիտիմացնելը։ Իհարկե, քաղաքական հարթության վրա Նիկոլ Փաշինյանը գտավ ստեղծված իրավիճակի լուծումը՝ հասարակությանն ավելի մոբիլիզացնելով իր, հեղափոխության շուրջը՝ այսպիսով լուծելով նաև Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի համոզիչ հաղթանակի հարցը։

Էապես սահմանափակվեց, փոքրացավ քրեաօլիգարխիայի մանևրի քաղաքական տարածությունը, մյուս կողմից՝ սկանդալային հեռախոսազրույցների բովանդակությունը իրավական ալիբի է տվել Քոչարյանին՝ կասկածի տակ դնելու նախաքննության լեգիտիմությունը ու կասկածից վեր է, որ, թերևս, իր ջանքերով լույս աշխարհ եկած գաղտնալսումը երկրորդ նախագահի թիմն օգտագործելու է անգամ միջազգային հարթակներում։ Պատահական չէ, որ Քոչարյանն այսօրվա հարցազրույցում հնարավորինս ապալեգիտիմացնում է քննությունը՝ հիշատակելով, որ ապագայում Հայաստանի հարցը քննարկվելու է ԵԽԽՎ մոնիթորինգի խմբում։

Վստահություն չի լինելու այն քրեական գործերի նկատմամբ, որոնք քննվում են կամ վերահսկվում են այդ մարդկանց կողմից: Յուրաքանչյուր պետությունում, ոչ միայն զարգացած ժողովրդավարական պետություններում, նման սկանդալից հետո այդ մարդիկ պետք է տային հրաժարական, ներողություն խնդրեին հասարակությունից իրենց արարքի, հանցանքի համար՝ պնդում է Ռոբերտ Քոչարյանը ու այս հարթության վրա երեկվա սկանդալային գաղտնալսումը իսկապես «նվեր» էր նրա համար։ Ու դարձյալ տարակուսելի է ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի վարքագիծը, որոնք՝ ունենալով Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը հիմնավորող բազմաթիվ փաստեր, իրենց դիլետանտիզմի հետևանքով ալիբիներ են ստեղծում արյան մեջ թաթախված երկրորդ նախագահի համար։

Առհասարակ՝ Քոչարյանն այս հարցազրույցում կասկածի տակ է դնում ամբողջ իշխանության լեգիտիմությունը՝ կառչելով մի նախադասությունից, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է հանրահավաքում։

«Ի՞նչ ասեմ, զարմանալի բան է, բայց սա փաստ է և ամենից զարմանալին գիտե՞ք ինչն էր ինձ համար՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր, որ ինքը պատասխանատու է քաղաքական հնչեղություն ունեցող բոլոր ձերբակալումների համար: Դա հնչեցրեց հանրահավաքի ընթացքում: Մենք Եվրախորհրդի անդամ երկիր ենք, սա չի կարող անհետևանք անցնել Հայաստանի Հանրապետության համար: Սա մի հայտարարություն է, որ նույնիսկ բռնապետները չեն անում այսպիսի ուղիղ ձևով: Հիմա ես պետք է շնորհավորեմ Հայաստանի ժողովրդին, որ մենք ստացանք նոր բռնապետ: Արդյո՞ք սա էր այդ հեղափոխության նպատակը, ես մեծ կասկածներ ունեմ: Եվ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ կատարվածի հետևանքները չափազանց ծանր են նստելու Հայաստանի համար: Վարչապետն իր վրա է վերցնում պատասխանատվությունը ձերբակալումների համար, որի իրավունքը Սահմանադրությամբ ընդհանրապես չունի, մոտ գալու իրավունք չունի: Ինքը դրանով ոչ միայն կոպիտ ձևով խախտում է Սահմանադրությունը, խախտվում են մի շարք օրենքներ: Այ սա է սահմանադրական կարգի տապալումը»,- ասել է Քոչարյանը:

Երկրորդ նախագահը մանիպուլացնում է հասարակական կարծիքը՝ խեղաթյուրելով Նիկոլ Փաշինյանի երեկվա խոսքի իմաստը, նշանակությունը։ Վարչապետը խոսել է քաղաքական պատասխանատվության մասին՝ ի դեպ շահեկանորեն տարբերվելով նույն Ռոբերտ Քոչարյանից, որն այս օրերին փորձում է «փուռը տալ» իր զինակիցներին՝ Մարտի 1-ի արյան պատասխանատվությունը թողնելով Միքայել Հարությունյանի, Հայկ Հարությունյանի, մյուսների վրա։

Սակայն գանք այն մեղադրանքին, որ Քոչարյանը առաջադրում է Փաշինյանին՝ իբրև թե, նա տապալել է սահմանադրական կարգը։ Հայաստանի երկրորդ նախագահը հետևողականորեն նախապատրաստում է, այսպես կոչված, ռեստավրացիայի քաղաքական, գաղափարական հիմքերը։ Ընդ որում՝ այդ հիմքերը մեզ քաջ ծանոթ են, հայտնի կլիշեներ են, որոնք օգտագործվում են ռուսական պրոպագանդայի կողմից՝ հետխորհրդային երկրներում տեղի ունեցած հեղափոխությունները բնութագրելու ժամանակ։ Նույն Յանուկովիչը, որն ապաստան է գտել Ռուսաստանում, Ուկրաինայի հեղափոխական իշխանությանը մեղադրում էր նույն կոդերով՝ երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Սակայն սրանք ծեծված ու հին ձևակերպումներ են, որոնք չեն կարող աշխատել հատկապես Հայաստանում, որովհետև Նիկոլ Փաշինյանը վարչապետությունը ստանձնել է միանգամայն լեգալ ճանապարհով՝ խորհրդարանական ընթացակարգերով։ Սակայն Քոչարյանի խնդիրը միանգամայն այլ է․ նա այս պահին լուծում է ոչ թե իր քաղաքական հեռանկարի, այլ ազատության մեջ գտնվելու հարցը՝ փորձելով միջազգային գործընկերների մոտ պատրանք ստեղծել, թե ինքը քաղաքական վենդետայի զոհ է։ Սակայն ՀՔԾ երեկվա բացահայտումները միանգամայն այլ պատկեր են ստեղծում՝ համոզիչ դարձնելով այն պնդումը, որ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը պետք է խստացվի։

Ի դեպ, ուշագրավ է, որ իր նախագահության տարիներին «կլիզմայի», «ինչն է խանգարում պարողին» ու նման այլ արտահայտություններով աչքի ընկած Քոչարյանը հանդիմանում է Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, թե պետական գործիչը պետք է առաջին հերթին այնպիսին լինի, որ իր լեզուն մտքից առաջ չվազի։ «Գիտե՞ք, երբ որ նման կարգի պաշտոնյաները գողական նաև տերմինաբանությամբ են խոսում, դա արդեն որոշ չափով բնութագրում է նրանց էությունը»,- սա էլ Քոչարյանի կարծիքն է Արթուր Վանեցյանի ու Սասուն Խաչատրյանի լեքսիկոնի մասին։ Զավեշտ է, երբ քրեական մտածողությունից խոսում է հայկական գողապետության հիմնադիրը, որի իշխանությունը կառուցված էր բացառապես քրեական հեղինակությունների ու մտածողության վրա։

Եվ իհարկե, այսօրվա հարցազրույցը բացահայտեց Ռոբերտ Քոչարյանի հերթական սուտը։ Նախորդ հարցազրույցներում Ռոբերտ Քոչարյանը կտրականապես հերքում էր, որ իրեն է պատկանում ԶԼՄ-ներում տպագրված ցանկի հայտնի բիզնեսներից որևէ մեկը։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի երեկվա բացահայտումներից հետո Ռոբերտ Քոչարյանը հարկադրված ընդունել է, որ «Կոնգրես» հյուրանոցը պատկանում է իր ընտանիքին։

«Կոնգրես» հյուրանոցի մասին. հյուրանոցը ձեռք է բերվել 2014-15 թվականներին, ես 6-7 տարի պաշտոնում չէի, ի՞նչ կաշառք կարող է այստեղ լինել: Մարդիկ ուղղակի փրփուրներից կախված՝ երեկ հիստերիկ վիճակում փորձում էին ինչ-որ բաներ ասեին ժողովրդի ուշադրությունը շեղելու համար: Էստեղ ուրիշ ոչ մի բան չկա: Ես պատրաստ եմ սպասել, թե երբ են իրենք ապացուցելու իրենց ասածը, և եթե չապացուցեն, ապա շատ ոչ նորմատիվային լեքսիկայով եմ տվյալ դեպքում, արդեն, սկսելու խոսել այդ մարդկանց հետ»,- ասել է Քոչարյանը:

Երկրորդ նախագահը այս դեպքում էլ է ակնհայտորեն կեղծում։ Բոլորը հիշում են, թե իր նախագահության տարիներին նա ինչպես էր «տնավարի» բացում, իր իսկ ձևակերպմամբ, «Բամբաներկեն»՝ «Կոնգրեսը»։ Լավ, ենթադրենք՝ Քոչարյանը կաշառք չի վերցրել, որտեղի՞ց նրան կամ նրա ընտանիքին վեց միլիոն դոլար գումար, այդ ինչպե՞ս է պատահել, որ անցած քսան տարիներին Հայաստանում «հաջողակ» բիզնեսմեն են դարձել բացառապես Քոչարյանի որդին կամ Սերժ Սարգսյանի եղբայրը, նրանց շրջապատի մարդիկ՝ հասարակության տոտալ թշվառացման ֆոնին։ Այս հարցը բանական պատասխան չունի, որովհետև Հայաստանը քսան տարի ենթարկվել է աննախադեպ թալանի ու պատահական չէ, որ Քոչարյանի որդին կարողացել է տասնյակ միլիոնավոր դոլարանոց բիզնեսների տեր դառնալ, իսկ Սերժ Սարգսյանի եղբոր բանկային ընդամենը մեկ հաշվի վրա հայտնաբերվել է 30 միլիոն դոլար։

Ժամանակի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հարկադրված է լինելու ընդունել իր մյուս բիզնեսների գոյությունը՝ ամբողջացնելով իր սարսափելի թալանի մասշտաբը։

Սակայն այլ բանի վրա ենք ուզում հրավիրել ընթերցողների ու հատկապես՝ ԱԱԾ-ի ուշադրությունը։ Քոչարյանը Վանեցյանին ու Խաչատրյանին սպառնում է՝ նրանց հետ խոսել «ոչ նորմատիվային լեքսիկայով», ինչը նրա պարագայում ենթադրում է կրակոց, ահաբեկչություն, սպանություն։ Քոչարյանի նախագահության տարիներին Քոչարյանի «ոչ նորմատիվային լեքսիկային» զոհ են դարձել մեկ տասնյակից ավելի պետական, քաղաքական գործիչներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում