Մերձմոսկովյան Միտինո շրջանում ձերբակալվել է «օրենքով գող» Հուսեյն Ահմադովը, որն ավելի հայտնի է «Կույր» Հուսեյն մականունով: Նրա մոտ հայտնաբերվել է 15.7 գրամ հաշիշ: Հարուցվել է քերական գործ «թմրանյութերի անօրինական պահելը և տարածելը» քրեական գործի շրջանակներում: Այս մասին հայտնում է PrimeCrime կայքը՝ հղում կատարելով կենտրոնական դաշնային օկրուգի ՆԳՆ հատուկ վարչությանը:
Ահմադովը ծնվել է 1966 թ. Գրոզնիում, մի քանի անգամ դատված է: Մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ նա համարվում է հեղինակություն վայելող չեչեն «օրենքով գող»: Բացի այդ, նա մեծ ազդեցություն ունի սլավոնական և կովկասյան այլ քրեական խմբավորումներում ինչպես Մոսկվայում և Ռուսաստանում ընդհանրապես, այնպես էլ Ռուսաստանի սահմաններից դուրս:
Իրավապահների տեղեկություններով՝ Ահմադովը համարվում է Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի մտերիմներից մեկը:








































