1942 թվականին Փարիզի երիտասարդ բնակչուհին, վախենալով նացիստական հետապնդումներից, փախել է Ֆրանսիայի հարավ՝ թողնելով շքեղ բնակարանը, որտեղ էլ երբեք չէր վերադառնալու: 70 տարի անց արվեստի գանձնարանն ի ցույց է դրվել առաջին անգամ:
Բնակարանի սեփականատերը մահացել է 3 տարի առաջ, 91 տարեկանում, որից հետո կտակակատարը թիմ է ուղարկել բնակարան՝ ուսումնասիրելու այն: Նրանք այնտեղ հայտնաբերել են հնաոճ իրեր և արվեստի գործեր:
Դրանցից հատկանշական է 19-րդ դարի իտալացի նկարիչ Ջիովանի Բոլդինիի մուսայի՝ ֆրանսիացի դերասանուհի Մարթա դե Ֆլորիանի դիմանկարը: Նկարն արվել է 1888 թվականին, երբ Ֆլորիանը 24 տարեկան էր: Նկարը գնահատվում է մոտ 3.4 մլն դոլար:
Ինչպես պարզվել է՝ բնակարանի հանգուցյալ տերը Ֆլորիանի թոռնուհին է: Բնակարանում հայտնաբերվել են նաև գրառումներ ու նամակներ, որոնք վկայում են Ֆլորիանի և Բոլդինիի սիրո մասին:







































