Ճապոնացի բռնցքամարտիկ Տեսսին Օկադան պրոֆեսիոնալ ռինգում իր առաջին մենամարտում նոկաուտի ենթարկվելուց 17 օր անց մահացել է:
Չորրորդ ռաունդում մրցակցի հարվածից ստանալով արյունազեղում՝ նա տեղափոխվել է հիվանդանոց: Օկադան 17 օր գտնվել է Տոկիոյի հիվանդանոցներից մեկում:
Ճապոնիայի բռնցքամարտի ֆեդերացիայի հիմնումից հետո Օկադան 38-րդ բռնցքամարտիկն է, ով մահացել է մենամարտից հետո:











































