Մենեջեր Սաբինա Կեմը հայտարարել է, որ Միխայել Շումախերն այլևս ծայրահեղ վտանգավոր վիճակում չէ: Նշենք, որ «Ֆորմուլա-1»-ի 7-ակի չեմպիոնն արդեն 9 օր է կոմայի մեջ է:
«Շումախերի վիճակը շարունակում է ծանր մնալ: Բայց նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Սկսվում է երկարատև ապաքինման փուլը, սակայն կարևորն այն է, որ ամենավտանգավոր պահն արդեն անցյալում է»,- El Mundo-ն մեջբերում է Կեմի խոսքերը:
Միաժամանակ Շումախերի բուժող բժիշկը` Ժան-Ֆրանսուա Պայենը նշել է, որ վտանգը դեռ չի անցել, բայց այն, իհարկե, արդեն այդքան սուր չէ:
Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 29-ին Շումախերը ծանր գանգուղեղային վնասվածք է ստացել լեռնադահուկով սահելու ժամանակ: