Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները: Այժմ քննարկվում է Վճռաբեկ դատարանի վարչական և քաղաքացիական պալատի դատավորի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը առաջադրել է Էդգար Սեդրակյանի, Արգիշտի Ղազարյանի և Արծրուն Միրզոյանի թեկնածությունները մեկ տեղի համար:
«Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը թեկնածու Արգիշտի Ղազարյանից հետաքրքրվեց՝ «ո՞նց անենք, որ ժողովրդի վստահությունը մեծանա դատական համակարգի նկատմամբ»:
Ի պատասխան Արգիշտի Ղազարյանը նշեց, որ միակ ճանապարհը արդարամիտ արդարադատությունն է. «Այլ եղանակ ես չեմ տեսնում: Արդարադատություն իրականացնողը պետք է ունենա ուղիղ ողնաշար՝ չծալվող, չխոնարհվող»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































