Իսրայելցի իրավապաշտպանները հաղորդել են իշխանությունների՝ Հորդանան գետի Արևմտյան ափի հրեական բնակավայրերում 272 միավոր կացարան կառուցելու ծրագրերի մասին: Իրավապաշտպանների խոսքերով՝ իշխանությունների այս ծրագիրն ապացուցում է, որ Բենիամին Նեթանյահուի կաբինետը հետաքրքրված չէ Պաղեստինի հետ խաղաղ բանակցությունների հաջողությամբ՝ հաղորդում է RIA Novosti-ն:
«Շալոմ Ախշավ» պացիֆիստական կազմակերպության տվյալներով՝ կիրակի պլանավորման հերթական փուլը հաղթահարել է 250 բնակարանների շինարարության նախագծերը Օֆրա բնակավայրում և 22 բնակարան՝ Քարնեյ-Շոմրոն բնակավայրում:
«Երբ Քերին գտնվում էր տարածաշրջանում՝ պատրաստելով շրջանակային համաձայնագիր, Նեթանյահուի կառավարությունը ևս մեկ անգամ ցուցադրեց բնակավայրերն ընդլայնելու իր հակվածությունը: Կաբինետը, որը ձգտում է հակամարտությունը լուծել «երկու պետություն՝ երկու ժողովրդի համար» բանաձևով, չի խորացնի այն՝ կառուցելով նոր բնակավայրեր, մասնավորապես՝ այնպիսիք, որոնք ոչ մի հնարավորություն չունեն մնալ իսրայելական ինքնիշխանության ներքո»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:







































