Friday, 07 06 2024
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները

«Ռուսալ Արմենալ»-ում աշխատակիցներին պարապուրդի են ուղարկում․ ամերիկյան պատժամիջոցները նոր թափ են ստանում

Ռուսաստանյան ալյումինային հսկա, օլիգարխ Օլեգ Դերիպասկային պատկանող «Ռուսալ» ընկերության նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները նոր թափ են ստանում։ Միջազգային բորսաներում գործարանի բաժնետոմսերի արժեքը կտրուկ նվազել է։ «Ռուսալը» ավելի վաղ նախազգուշացրել էր ամերիկյան պատժամիջոցներով պայմանավորված հնարավոր տեխնիկական դեֆոլտի վտանգի մասին։

Ալյումինի շուկայում աշխարհում գործող երկրորդ ընկերություն համարվող «Ռուսալը» չի կարողանում իրացնել իր ապրանքը։ «Առաջին լրատվական»-ը անդրադարձել էր,  որ Հայաստանում գործող «Ռուսալ Արմենալը» ևս բարդ խնդրի առաջ է կանգնել։ Աշխատակիցները մեզ հետ զրույցում ահազանգում են, որ գործարանում կրճատումներ են, սեպտեմբերից սկսած մեծ թվով աշխատակիցներ այլևս աշխատանքի չեն ներկայացել, արտադրանքի ծավալը կտրուկ նվազել է։

Գործարանի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երկուշաբթի օրվանից սկսած աշխատողների մեծ մասն ուղարկվել է պարապուրդի, այդ թվում՝ արտադրության բաժնի աշխատակիցները։ Գործարանի տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմն այս պահին աշխատում է, սակայն մինչև սեպտեմբերի 20-ը պարզ կլինի իրենց աշխատանքի հետագա ձևաչափը ևս։

Գործարանում պատվերների ծավալն այնքան է նվազել, որ 8 գլանային հաստոցից աշխատում է ընդամենը 2-ը, այսինքն՝ արտադրությունը կրճատվել է ավելի քան կիսով չափ։

Գործարանում սեպտեմբերի 20-ից հետո աշխատողներին ուղարկելու են հարկադիր պարապուրդի՝ վճարելով աշխատավարձի 2/3-ը։ Ըստ մեր տեղեկությունների՝ գործարանի աշխատողներից շատերն արդեն համաձայնություն են տվել պարապուրդի գնալ, հետագայում իրավիճակի կարգավորման դեպքում նորից գործարանում վերականգնվելու հեռանկարով։ Մեր հարցին, թե հնարավո՞ր է՝ ստեղծված ֆինանսական ծանր պայմաններից ելնելով, գործարանն ընդհանրապես փակվի, աշխատակիցները նշեցին՝ հնարավոր չէ, քանի որ նման բարակ փայլաթիթեղ «Ռուսալ»-ի արտադրամասերից շատ քչերում է արտադրվում, հետևաբար՝ գործարանի ամբողջական փակվում չի սպառնում, համենայն դեպս հիմա։

«Ռուսալ Արմենալ»-ի աշխատակիցները նաև հույս հայտնեցին, որ իրավիճակը կկարգավորվի, ամերիկյան պատժամիջոցները գործարանի վրա չեն շարունակվի, իրենք էլ իրենց աշխատանքը չեն կորցնի։

«Ռուսալ» ընկերության արտադրանքը, որի կազմի մեջ է մտնում «Ռուսալ Արմենալը», ներկայացված է ավելի քան 70 երկրներում` կազմելով աշխարհի ալյումինի արտադրության կառուցվածքի շուրջ 10%-ը: Ընկերությունը ստեղծվելուց ի վեր արդեն իսկ կատարել է շուրջ 120 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ, այդ թվում՝ գերմանական «Achenbach Buschutten» ֆիրմայի կողմից տեղադրված վառարաններում ջերմամշակման նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: «Ռուսալը» աշխարհում երկրորդ խոշոր ալյումինային ընկերությունն է, որը մոտավորապես 62 հազար աշխատատեղ է ապահովում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում