Հունվարի 6-ին Ֆրանսիայի Ռուան քաղաքում՝ զվարճանքների այգում, պայթյուն է որոտացել: Զոհվել է մեկ մարդ, ևս մեկը գտնվում է ծանր վիճակում՝ հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
Միջադեպի պատճառների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: Հայտնի է, որ պայթյունը որոտացել է արհեստանոցում, որը գտնվում է այգու տարածքում: Չի բացառվում, որ դա տեղի է ունեցել տեխնիկայի անսարքության պատճառով:
Պայթյունից հետո այգին փակել են, իսկ մարդկանց տարհանել:










































