Մինչ այդ անհայտ երեք տեսակի ձուկ է հայտնաբերվել Հարավային Ամերիկայի արևմտյան ափին՝ Խաղաղ Օվկիանոսում։ Գիտական հայտնագործությունը արել է 17 երկրների 40 հոգուց կազմված գիտախումբը,– հաղորդում է Նյուքասլի համալսարանի կայքը։
Ինչպես հայտնել են մասնագետները, նոր տեսակները պատկանում են Elysia Clorotica ընտանիքին։ Օվկիանոսի բնակիչները ժամանակավոր անվանումներ են ստացել՝ «վարդագույն, կապույտ և մանուշակագույն»։
Տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է եղել հետևել ձկներին 7500 մետր խորության վրա։ Այս էակները խիստ տարբերվում են ցածր ծովային շերտերի սովորական բնակիչներից։ Նրանք չունեն մեծ ատամներ և զրկված են թեփուկներից, կիսաթափանցիկ են և ոչ մեծ։ Ըստ գիտնականների՝ նրանք որսում են անողնաշարներին։










































