«Ֆորմուլա-1»-ի նախկին մրցարշավորդ Միխայել Շումախերի կյանքն այլևս լուրջ սպառնալիքի տակ չէ: Հիշեցնենք. նա դեկտեմբերի վերջին լեռնադահուկներով սահելիս ընկել է և կոտրվածքներ ստացել:
Արտակարգ դեպքի պահից ի վեր առաջին անգամ է նման եզրահանգման եկել բժիշկների խումբը՝ պրոֆեսոր Ժան-Ֆրանսուա Պայենի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Դեռևս ուրբաթ օրը հայտնի մրցարշավորդի վիճակը գնահատվում էր ծայրահեղ, սակայն հանգստյան օրերին այն փոքր-ինչ կայունացել է:
Երկուշաբթի օրը հիվանդանոցի ներկայացուցիչը հայտնել է, որ լեգենդար մրցարշավորդի վիճակը, ինչպես նախկինում, մնում է ծայրահեղ, սակայն կայուն: Մրցարշավորդի բուժման ընթացքի և նրա առողջության մասին մանրամասներ նա չի հաղորդել: Հիվանդանոցի ներկայացուցիչը նաև նշել է, որ առաջիկայում այս կապակցությամբ նոր մամլո ասուլիսներ չեն նախատեսվում:










































