Ես զբաղված եմ Երևանի խնդիրներով, որևէ բանակցություն ՀՀԿ-ի հետ չկա ու նման ցանկություն ու մտադրություն էլ չկա: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի ձևակերպմանը, թե հեղափոխության պաշտպան են ներկայանում, քուչեքում բանակցում ՀՀԿ-ի հետ։
Նրա խոսքով՝ իր համար կարևոր են Երևանի խնդիրները, ոչ թե հասարակությանը սև ու սպիտակի բաժանելը:
«Որևէ հայտարարություն չի կարող մեզ հունից հանել կամ շեղել մեր բարի գործից»,-նշեց Զոհրաբյանը:










































