Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը իր մտահոգությունները հայտնեց մշակույթի ոլորտում տեղի ունեցողի առնչությամբ:
«Երբ մեր հարևան Վրաստանն ու Ադրբեջանը չափազանց ագրեսիվ մշակութային քաղաքականություն են վարում տարբեր երկրներում և հայկական մշակութային ժառանգությունը վերագրում են իրենց, մենք անգործության մատնվելու իրավունք չունենք»,- նշեց պատգամավորը՝ հիշեցնելով Ֆիլմարտադրողների ֆեդերացիայի հայտարարությունը՝ կապված մշակույթի նախարարին անվստահություն հայտնելու հետ:
Նա հայտնեց նաև, որ սեպտեմբերի 22-ին Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում բացվելու է «Արմենիա» ցուցահանդեսը, որի պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2004 թվականին Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ այցի ժամանակ:
Նա, դիմելով մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին, ասաց. «Սթափվե՛ք, նախկին իշխանությունների նախաձեռնությունները և ծրագրերը կարող են մի օր ավարտվել»:
Մանրամասները՝ տեսանյութում:






































