Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որն ընտանիքի հետ հանգստանում է Մալիբուում, մի քանի լողափային լուսանկար է հրապարակել։ Դատելով դրանցից մեկից՝ աղջկան մի փոքր հոգնեցրել է իր անձի նկատմամբ չափից դուրս հետաքրքրությունը։

Լուսանկարում Քիմը բաց կանաչ լողազգեստով է։

Լուսանկարներից մեկում աստղին ընկերակցում է ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանը։ Երևում է, որ միայն Քիմը չէ, որ կարող է պարծենալ գեղեցիկ կառուցվածքով։

Բացի այդ, Քիմը արտասովոր կերպով ողջունել է երկրպագուներին՝ տեսախցիկին երկու ձեռքով անպատշաճ ժեստ ցույց տալով։











































