Համաշխարհային լրատվամիջոցներում բազմաթիվ հաղորդագրությունները, որ հյուսիսկորեական առաջնորդի քեռուն մահապատժի են ենթարկել՝ նրան նետելով շների առաջ, հիմնված են եղել չինացի երգիծաբանի «կատակ»-թվիթի վրա:
Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը դեկտեմբերի 13-ին հաղորդել է, որ Չան Սոն Թխեկը, ով երկար ժամանակ համարվել է Հյուսիսային Կորեայի երկրորդ մարդը, մահապատժի է ենթարկվել իշխանափոխության փորձի համար: Ոչ մի այլ մանրամասնություն դատավճռի իրականացման վերաբերյալ չի հաղորդվել:
Դրանից դեռ մեկ օր առաջ Wen Wei Po թերթը հաղորդել էր, որ պաշտոնյային չեն գնդակահարել, ինչպես սովորաբար արվում է Հյուսիսային Կորեայում, այլ մերկացրել և ևս հինգ դատապարտյալների հետ գցել են մի վանդակի մեջ, որտեղ 120 սոված շուն է եղել:
12 օր անց այդ գրառումը վերատպել է սինգապուրյան հայտնի Straits Times թերթը, որից հետո սենսացիոն նյութը սկսել են ակտիվորեն հրապարակել ամերիկյան ու եվրոպական ԶԼՄ-ները:
Սակայն, ինչպես հետո պարզվել է, լուրերի միակ աղբյուր հանդիսացել է դեկտեմբերի 11-ին չինացի երգիծաբանի կողմից Twitter-ում թողնված հաղորդագրությունը: Նա հայտնի է Չոյ Սենհու կեղծանունով:










































