Դորտմունդի «Բորուսիա»-ն սկսել է նոր հարձակվողի որոնումները` լեհ Ռոբերտ Լևանդովսկիին փոխարինող գտնելու նպատակով:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն արդեն 5 տարվա պայմանագիր է ստորագրել Մյունխենի «Բավարիա»-ի հետ և նոր մրցաշրջանը կսկսի հենց Պեպ Գվարդիոլայի ղեկավարած թիմում:
«Բորուսիա»-ի գլխավոր տրանսֆերային նպատակը համարվում է Միչի Բատշուային, ով հանդես է գալիս բելգիական «Ստանդարտ»-ի կազմում: Ակումբի ուշադրության կենտրոնում են նաև Քրիստիան Բենտեկեն` անգլիական «Ասթոն Վիլա»-ից, և Ադրիան Ռամոսը` Բեռլինի «Հերտա»-ից:


































