ԳՖՀ քաղաքացիների մեծ մասը համաձայն է ԳՖՀ ՆԳՆ ղեկավար Հորսթ Զեեհոֆերի այն պնդման հետ, որ ներգաղթի հարցը երկրում «բոլոր քաղաքական խնդիրների աղբյուրն» է հանդիսանում։ Այս մասին վկայում են YouGov սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման արդյունքները։
Ըստ հետազոտության տվյալների՝ հարցվածների 23%-ը հայտարարել է, որ «լիովին» կողմ է նման գնահատականին, ևս 24%-ը նշել են, որ «ավելի շատ» համաձայն են նրա հետ, քան՝ ոչ։ Միայն 21%-ն է նշել, որ «բացարձակ չի կիսում» Զեեհոֆերի կարծիքը, ևս 13%-ը՝ ավելի շատ համաձայն չեն, քան համաձայն են։ Հարցվածների 19%-ը չի կարողացել հստակ պատասխան տալ։
ԳՖՀ ՆԳՆ ղեկավարի հայտարարությունը թեժ քննարկումներ է առաջացրել գերմանական հասարակության մեջ։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի համաձայնել Զեեհոֆերի գնահատականի հետ և նշել է, որ «ներգաղթի հարցը ունի մարտահրավերներ» և որ «խնդիրներ ծագում են»։ Սակայն, նրա կարծիքով՝ «կան նաև հաջողություններ»։










































