Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնի կյանքին սպառնացող վտանգը շարունակում է աճել, միայն «հրաշքը» կարող է կանգնեցնել նրա վիճակի հետագա վատթարացումը: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով «Շիվա» կլինիկայի տնօրեն Զեև Ռոտշտեյնին:
Չնայած բժիշկներին հաջողվել է կայունացնել 85-ամյա Շարոնի սրտի աշխատանքը` նախկին քաղաքական գործչի մյուս օրգանների վիճակը շարունակում է վատթարանալ:
«Վերջին 24 ժամվա ընթացքում նրա կյանքի նկատմամբ սպառնալիքը ոչ միայն չի նվազել, այլև աճել է: Իմ կարծիքով` եթե հրաշքին հավասար փոփոխություններ տեղի չունենան, իրավիճակը օրեցօր կշարունակի վատանալ»,- ասել է Զեև Ռոտշտեյնը:










































