Dolls Kill բրենդի կայքում Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» վեպի ոգով կանացի ներքնազգեստ է հայտնվել՝ գրում է Metro-ն:
Առցանց խանութում ներկայացված են սպիտակ ժանեկազարդ տոպեր և կարճ շորտեր, ինչպես նաև կարմիր վարտիք և կրծկալ՝ «Լոլիտա» մակագրությամբ: Ողջ հավաքածուն արտադրված է So Precocious (Զարգացում տարիքին ոչ համապատասխան) անվան ներքո:
Գնորդներից շատերի կարծիքով՝ ընկերությունը մանկապղծություն է քարոզում: «Այս հավաքածուի իրերը շատ նման են այն ներքնազգեստներին, որ հագել էր Լոլիտան համանուն ֆիլմում: Սեռական բռնության ենթարկվածի պես հագնվելը բոլորովին էլ նորաձև չէ»,- գրել է նրանցից մեկը:












































