Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում էր «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին։ Վարչապետը նշեց, որ Հայկ Մարությանն այն թեկնածուն է, ով առավելագույնս համապատասխանում է թավշյա հեղափոխության որդեգրած քաղաքականությանը։ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադաձավ վերջին շրջանում շրջանառվող որոշ լուրերի և շեշտեց, որ այդկերպ փորձ է արվում տապալել հեղափոխության հաթանակը։
Փաշինյանն իր ելույթում նշեց«Տղե՛րք և աղջիկնե՛ր, եթե ձեր հույսը ՀՀԿ-ի զորացրված տղերքն են, ձեզ ջախջախիչ պարտություն է սպասվում»։











































