Չինաստանում անցորդները փրկել են 4-րդ հարկի պատշգամբից կախված երեխային՝ գրում է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Չանշու քաղաքում: 2-3 տարեկան աղջիկը տանը մենակ է եղել: Մայրը նրան քնեցրել է և դուրս եկել տնից: Երեխան արթնացել է, բացել պատուհանը, դուրս եկել ոչ մեծ պատշգամբ, կախվել է բազրիքից մոտ 9 մետր բարձրության վրա:
Անցորդներն անմիջապես նկատել են աղջկան: Երկու տղամարդ մագլցել են շենքի պատի վրա ամրացվծ խողովակով և կարողացել հասնել երեխային:
Աղջկա հայրը շնորհակալություն է հայտնել փրկիչներին, իսկ քաղաքային իշխանությունները մտադիր են պարգևատրել նրանց:









































