Pandora ոսկերչական ապրանքանիշը ներկայացրել է աշնանային նոր հավաքածու, որը կոչվում է «Թանկարժեք հասկեր»՝ գրում է kommersant.ru:

Նախագծողների ոգեշնչման աղբյուրը ցորենի դաշտերն են եղել, ուստի շեշտը դրվել է ցորենի հասկերի վրա: Այսպիսով, ականջօղերը, վզնոցները, ապարանջանները, կախազարդերը պատրաստված են հասկերի ձևով և զարդարված են «Մարկիզա» ցիրկոնե բյուրեղներով, որոնք ցորենի տեսք ունեն: Բոլոր զարդերը պատրաստված են 750 Pandora Shine 750 պրոբայի արծաթից և ոսկուց:















































