Լատվիայում ռուսերենով ուսուցումը վնասում է երեխաների հետաքրքրություններին: Նման հայտարարությամբ, ինչպես գրում է Apollo-ն, հանդես է եկել հանրապետության օմբուդսմեն Յուրիս Յանսոնսը:
Latvijas Radio-ին տված հարցազրույցում նա կոչ է արել փոխել դպրոցներում երկլեզու ուսուցման ներկայիս համակարգը, որպեսզի «Լատվիայում ձևավորվի ավելի հոմոգեն հասարակություն»:
«Դպրոցականները շահագրգռված են, որ տիրապետեն պետական լեզվին ու լիարժեք մասնակցեն հասարակական կյանքին»,- Յանսոնսի խոսքերը մեջբերում է DELFI-ն:
Ընդ որում՝ օմբուդսմենը հենվել է իրավապաշտպան բյուրոյի եզրակացությունների վրա , որը վերջին շրջանում ուսումնասիրել է երկրում երկլեզու կրթական համակարգի առանձնահատկությունները:










































