Monday, 29 06 2026
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Հարավաֆրիկյան Հանրապետություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ մասնակցելու Յոհաննեսբուրգում սեպտեմբերի 9-ից-13-ին կայանալիք Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) 23-րդ ամենամյա կոնֆերանսին և համաժողովին, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Համաժողովը հրավիրվել է «Դատախազական անկախությունը. հասարակության մեջ արդարադատության անկյունաքար» խորագրի ներքո և այս տարի նվիրված է դատախազական համակարգի անկախության` աշխարհում կիրառվող կառուցակարգերի արդյունավետությանը, դատախազական ծառայության ղեկավարման և հաշվետվողականության, դատախազի անձի պաշտպանության, դատախազական համակարգի նկատմամբ հանրային վստահության հիմնախնդիրներին:

Համաժողովի շրջանակներում կազմակերպվող ֆորումների ընթացքում քննարկվելու են սահմանադրաիրավական բավարար երաշխիքներով դատախազական համակարգերի նկատմամբ քաղաքական ազդեցությունների չեզոքացմանը, հասարակական տարբեր շրջանակների հետ հաղորդակցման արդյունավետ գործիքակազմի կիրառմամբ դատախազությունների անկախության վերաբերյալ հանրային իրական պատկերացումների ձևավորմանը, վերջինս տարատեսակ հնարավոր ճնշումներին դիմակայելու միջոց դարձնելուն առնչվող ժամանակակից մարտահրավերները:

Մտքեր կփոխանակվեն նաև դատախազների վարքագծի և կարգապահական կանոնների, առաջխաղացման, խրախուսման կառուցակարգերի կատարելագործման, դատախազների մասնագիտական ու որակական չափորոշիչների, ինչպես նաև էլեկտրոնային հանցագործությունների դեմ պայքարում անդրազգային համագործակցության, դատախազական տարբեր միջազգային ցանցերի գործունեության արդյունավետության բարձրացման ակտուալ հարցերի շուրջ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդես կգա ելույթով:

Համաժողովին մասնակցում են մոտ 100 երկրների դատախազությունների և միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ:

Այցի շրջանակներում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ այլ երկրների և միջազգային կառույցների դատախազությունների պատվիրակությունների ղեկավարների հետ:

171 երկրի դատախազանական համակարգ և կազմակերպություն ներառող այս հեղինակավոր միջազգային ասոցիացիային ՀՀ գլխավոր դատախազությունն անդամակցում է սկսած 1999 թվականից:

ԴՄԱ-ն նպաստում է անդամ երկրներում մարդու իրավունքների, օրենքի գերակայության, քրեական հետապնդման համընդհանուր չափանիշների կիրառման, քրեական գործերի արդար, անկողմնակալ և արդյունավետ քննության ապահովմանը՝ տեղեկատվական և մեթոդական աջակցության ցուցաբերման, փորձի ակտիվ փոխանակման հարթակներ տարամադրելու և այլ եղանակներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում