Գերմանիայի Բունդեսլիգայի ֆուտբոլիստների միջև անցկացված հարցման արդյունքում Մյունխենի «Բավարիա»-ի առաջատար Ֆրանկ Ռիբերին ճանաչվել է առաջին շրջանի լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին տեղեկացնում է Kicker-ը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը ստացել է ձայների 56.4%-ը:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Բավարիա»-ի հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը: Եռյակը եզրափակել է Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը:
Լավագույն մարզիչ է ճանաչվել Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ն գլխավորող Լյուսիեն Ֆավրը:









































