Ամերիկյան B-52 Startofortress ծանր ռազմավարական ռմբարկուի խցիկի տեսքը ցուցադրվել է տեսագրությամբ։ Ռմբարկուն թռիչք է կատարել Գուամ կղզում գտնվող ամերիկյան ռազմաօդային ուժերի «Անդերսեն» ավիաբազայից։ Տեսագրությունը YouTube-ում է հրապարակվել։
Օգոստոսին B-52 Startofortress-ը լավագույն թեկնածու համարվեց՝ ամերիկյան գերձայնային զենք կրելու համար (ԱՄՆ ՌՕՈՒ-ում առկա ինքնաթիռների շարքում)։
1952-1962-ին Boeing-ը 744 B-52 Startofortress է արտադրել։ 2017-ի դեկտեմբերին ԱՄՆ ՌՕՈՒ-ն այդ ինքնաթիռների մոդեռնիզացման ծրագրերի մասին հայտարարեցին, որոնք պետք է ծառայեն մինչև 2050-ը։










































