27-ամյա իսրայելցի կին–տրանսգենդեր Ատալիա Իսրայելի–Նևոն բողոքում է, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Եգիպտոս, քանի որ իր անձնագրում նշված է, որ ինքը տղամարդ է։

Կինը սպասել է սահմանին երեք ժամ, սակայն եգիպտական պաշտոնյաներն իրեն հաղորդել են, որ չեն կարող իրեն երկիր ներս թողնել՝ անձնագրում արված գրառման պատճառով, ըստ որի՝ ինքը տղամարդ է։
Նրան հուշել են, որ եթե նա հետագայում ցանկություն ունենա Եգիպտոս մուտք գործել, պետք է անձնագրում սեռը փոխի իգականի։

Իսրայելի–Նևոն հայտարարել է, որ իր կարծիքով պարտադիր չէ, որ արտասահմանյան պետություններն իմանան իր սեռային պատկանելության մասին, և այդ պատճառով «սեռ» սյունակը պետք է ընդհանրապես հեռացվի իսրայելական անձնագրերից։












































