«Այն հեղափոխությունը, որը տեղի ունեցավ, եթե չբերի նաև արժեքային, մտածողության հեղափոխության, եթե այդ հեղափոխության վերջին ակորդը չլինեն ազատ և արդար ընտրությունները թե′ ավագանու, թե′ խորհրդարանական, մենք անընդհատ պտտվելու ենք ի շրջանս կուր: Եկեք գիծ քաշենք բոլոր այն հայտարարությունների վրա, որոնք հնչել են գուցե անփորձության, մի քիչ ավելի ինքնավստահ լինելու պատճառով, բայց այդպես չպիտի լինի:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
Փորձենք ոչ թե որպես հակառակորդներ, այլ ընդամենը մրցակիցներ անցկացնել»: Երևանի քաղաքապետի թեկնածուն վստահեցրեց՝ այլևս Երևանից որևէ մեկը անգամ մեկ լումա չի գողանալու. «Կոռուպցիա, միանշանակ է, չի լինելու: Այս հարցում շատ ավելի կոշտ ու խիստ եմ լինելու, քան ուժային կառույցները, բոլոր տղամարդիկ միասին վերցրած»:











































