Այն հայտարարություններին, թե Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հաշվին, «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը պատասխանեց. «Ե′վ մեր քաղաքական ուժի, և′ իմ հզորությունները գումարում ենք իրար»: Իսկ թե որտեղի՞ց այդքան միջոցներ, որ Հայկ Մարությանը կարողանում է բնակվել Հյուսիսային պողոտայում, քաղաքապետի թեկնածուն արձագանքեց. «16 տարեկանից աշխատում եմ. գրեթե մեկ կամ երկու տարի ենք գնացել հանգստանալու: Ուստի կարողացել եմ ինձ ապահովել ինչ-որ չափով»:











































