Ինչպես հայտնում է Variety-ն, այս տարի կթողարկվի «John & Yoko: Above Us Only Sky» վավերագրական ֆիլմը, որը պատմելու է Ջոն Լենոնի հեղինակած «Imagine» երգի և համանուն ալբոմի ստեղծման նախկինում անհայտ պատմությունը:
Բացի այդ, ժապավենը խոստանում է ցույց տալ իր երկրորդ կնոջ `Յոկո Օնոյի հետ երաժշտի հանդիպումը:

Ֆիլմի ստեղծման համար օգտագործվել են արխիվային նյութեր, որոնք մինչ այժմ չեն հրապարակվել: Հանդիսատեսը կկարողանա լսել «Imagine» առաջին ձայնագրությունը և տեսնել Յոկոյի, Լենոնի և զույգի հայտնի լուսանկարներից մեկի հեղինակ լուսանկարիչ Դեյվիդ Բեյլիի հարցազրույցը:

Նկարահանումներին մասինակցել է նաև Լենոնի ավագ որդին՝ Ջուլիանը:







































