Tuesday, 30 06 2026
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով

Թուրքիան քայլ առ քայլ ամրապնդում է իր դիրքերը Նախիջևանում, բայց Ռուսաստանը թույլ չի տա

Ռուսաստանը Թուրքիային թույլ չի տա մուտք գործել Կովկաս։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով թուրքական մամուլի տարածած տեղեկությունը, թե Նախիջևանում կարող է թուրքական ռազմակայան հայտնվել։

«Սա առաջին դեպքը չէ. նման տեղեկություններ անցած տարիներին ևս հրապարակվել են։ Հրապարակվել են թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական լրատվամիջոցներում։ Որքան էլ Թուրքիան անուղղակի մեծ ներկայություն ունի Նախիջևանում՝ ի դեմս բանակի, որտեղ և՛ հրահանգիչներ, և՛ անձնակազմ կա, բայց այդ ամենը ֆորմալացնելը մեծագույն բարդություն է, որովհետև դա ակնհայտորեն վերաբերում է ռուսական շահերին»,- ասաց Սաֆարյանն ու հավելեց. «Կարծում եմ՝ թուրքական մամուլն այդ լուրը շրջանառության մեջ է դրել Ռուսաստանի ռեակցիան հասկանալու համար։ Նախկինում ռուսական կողմի կոշտ հակազդեցությունն է պատճառը եղել, որ խուսափել են այդ քայլը անելուց։ Չեմ կարծում, թե այժմ նման քայլի գնան, քանի որ դա իսպառ կվտանգի թուրք-ռուսական բոլոր համատեղ նախաձեռնությունները, Թուրքիան դժվար թե ունենա Կովկաս մտնելու ռուսական թույլտվությունը»։

Ըստ Սաֆարյանի՝ թուրքերը միշտ եղել են Նախիջևանում, բայց ամրապնդվել չեն կարող։ «Պատահական չէր, որ ռուսները իրենք նախաձեռնեցին միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորումը, որի անվանումը կովկասյան ուղղություն է, նաև միացյալ զորախումբը, որը ստեղծվեց հենց Նախիջևանին հարակից զորակազմի հիման վրա։ Ռուսաստանը հասկացրել է, որ Թուրքիային ուղղակի թույլ չի տա ներխուժել Կովկաս»,- ասաց նա։

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանն էլ նշեց, թե թուրքական մամուլում նման տեսակետ հնչել է լրագրողական/փորձագիտական մակարդակով, որևէ պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա։ «Սակայն փաստ է, որ Թուրքիան քայլ առ քայլ ամրապնդում է իր դիրքերը Նախիջևանում։ Թուրքիան արդեն պաշտոնապես հայտարարել է դեպի Նախիջևան երկաթուղու կառուցման ծրագրերի մասին։ Երկաթուղու կառուցումը ևս լրացուցիչ խթան կդառնա Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում թուրքական ազդեցության ուժեղացման առումով։ Ուստի կարող ենք արձանագրել, որ տարեցտարի թուրքական գործոնը ավելի ազդեցիկ է դառնում Նախիջևանի ուղղությամբ։ Այդուհանդերձ, ռազմակայանի հնարավոր կառուցման մասին ոչ պաշտոնական լուրերը այս պահին իրատեսական չէի համարի՝ հաշվի առնելով հայկական և ռուսական կողմերի դիրքորոշումն այդ հարցում և, իհարկե, Կարսի պայմանագիրը, որը Նախիջևանի հարցում խնդիրների կարգավորման հիմնական փաստաթուղթն է»,- ասաց ադրբեջանագետն ու հավելեց. «Որքան էլ «սերտ գործընկերային» համարվեն ռուս-թուրքական հարաբերությունները, ինչպես նշված է թուրքական մամուլում հրապարակված հոդվածում, միևնույն է՝ Ռուսաստանը ունի իր տարածաշրջանային շահերը, հատկապես անվտանգության ոլորտում, և անտարբեր չի մնա Նախիջևանը թուրքական ռազմական «ֆորպոստ» դարձնելու հնարավոր գործընթացի հանդեպ»։

Հարցին, թե թուրքական ներկայությունը Նախիջևանում ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի, մասնավորապես Հայաստանի համար, Տաթև Հայրապետյանը պատասխանեց. «Ժամանակ առ ժամանակ Նախիջևանում կազմակերպվում են համատեղ զորավարժություններ, ինչը ևս, բնականաբար, նպատակ ունի ազդելու ՀՀ-ի վրա։ Իրականում Նախիջևանում Թուրքիայի ազդեցության մեծացումը, ինչպես նաև վերջին շրջանում ադրբեջանական ռազմական ակտիվությունը մտահոգության տեղիք են տալիս։ Հայ-ադրբեջանական լարված հարաբերությունների և Ղարաբաղում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման սպառնալիքի պայմաններում Նախիջևանի՝ նոր գործոն դառնալը վտանգավոր է։ Ընդ որում, նման փորձ արվեց դեռևս 90-ականների պատերազմի ժամանակ, սակայն հենց Հեյդար Ալիևը՝ Ադրբեջանի ներկայիս նախագահի հայրը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ՆԻՀ-ի Գերագույն խորհրդի ղեկավարի պաշտոնը, ամեն ինչ արեց դա կանխելու համար՝ հասկանալով, որ այդ դեպքում պատերազմը կարող է դառնալ տարածաշրջանային և դուրս գալ վերահսկողությունից։ Այդ առումով հատկանշական է նաև Անկախ պետությունների համագործակցության զինվորական հրամանատար, մարշալ Եվգենի Շապոշնիկովի՝ ժամանակին արված զգուշացումը. «Եթե որևէ այլ կողմ ներքաշվի այստեղ, մենք կարող ենք Երրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին հայտնվել»: Կարծում եմ՝ որդի Իլհամ Ալիևը, թեև իր ռազմատենչ հռետորաբանությանը, պետք է համապատասխան հետևություններ անի իր իսկ հոր վարած քաղաքականությունից այդ հարցում»։

Ըստ ադրբեջանագետի՝ նախիջևանյան գործոնի ռազմականացումը կանխելու համար անհրաժեշտ է ուշիուշով հետևել զարգացումներին և մշտական աշխատանք տանել ռազմական, դիվանագիտական և տեղեկատվական խողովակներով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում