Թաիլանդի մայրաքաղաքում կտեղակայվի ռազմական տեխնիկա, այդ թվում նաև՝ տանկեր և հրետանի: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Bangkok news թերթին, զինված ուժերի հրամանատարությունն այս որոշումը մեկնաբանել է որպես ռազմական շքերթի նախապատրաստություն Բանակի օրվա կապակցությամբ, որը նշվում է հունվարի 18-ին:
Թերթի տվյալներով՝ զինվորականները բնակչությանը խնդրում են ռազմական հեղափոխության մտավախություններ չունենալ: Ռազմական տեխնիկայի և հրետանու տեղակայումը նախատեսվում էր դեռևս անցած հանգստյան օրերին: Սակայն որոշվել է տեղակայման ժամկետները մոտեցնել հակակառավարական ցույցերին, որոնք նախատեսված են հունվարի 13-ին:
Շաբաթ օրը Բանգկոկի փողոցնեում մի քանի հազար ընդդիմադիրներ բողոքի երթ են կազմակերպել՝ բնակչությանը կոչ անելով միանալ բողոքի զանգվածային ակցիային և կաթվածահար անել Բանգկոկի երթևեկությունը հունվարի 13-ին:









































