Ռուսաց լեզվի օլիմպիադայում հաղթած հայ երեխաները որպես գլխավոր մրցանակ կայցելեն Կրեմլի տոնածառ: Այս մասին հայտնել է ԱՊՀ Երիտասարդական միության փոխնախագահ Արսեն Ալեքսանյանը:
«Եզրափակիչ դուրս եկած 10 երեխաներ եկել են Մոսկվա. այսպիսին է երեխաների ամանորյա նվերը: Այսօր նրանք կայցելեն Կրեմլի տոնածառ, որից հետո ծրագրված է փոքր էքսկուրսիա Մոսկվայի կենտրոնում»,- RIA Novosti-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
Ռուսաց լեզվի օլիմպիադան հայ դպրոցականների շարքում կազմակերպել է ԱՊՀ Երիտասարդական միությունը: Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ գրավոր և բանավոր: Երկրորդ փուլի արդյունքներով եզրափակիչ է դուրս եկել 9-15 տարեկան 10 դպրոցական:








































