Իրաքի Բասրա քաղաքում արմատականների խումբը Իրանից խմելաջրի քաղաք մատակարարման հետ կապված իշխանությունների անգործության դեմ բողոքի ակցիայի ժամանակ այրել է Թեհրանի հյուպատոսարանի շենքը, փոխանցում է «Ալ Արաբիա»-ն։
Իրաքում բազմահազարանոց բողոքի ակցիաները սկսվել են դեռ հուլիսին այն բանից հետո, երբ 30 հազար իրաքցիներ թունավորվեցին Իրանից մատակարարված անորակ ջրով։
Բասրայում հյուպատոսարանն այրելու հետ կապված՝ Իրանը փակել է Իրաքի հետ սահմանին գտնվող «Շալամջա» անցակետը։
Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին միջադեպի հետ կապված կոշտ հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ պատասխանատու է համարել Իրաքի իշխանություններին, որոնք, նրա խոսքով, անհրաժեշտ կերպով չեն ապահովել Իրանի Հանրապետության դիվանագիտական առաքելության անվտանգությունը։ Ղասեմին նաև պահանջել է անհապաղ գտնել և պատժել հանցագործներին։












































