Սիրիայի ընդդիմադիր Ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջարբան ընտրությունների արդյունքներով պահպանել է պաշտոնը՝ հայտնել է կոալիցիայի մամլո ծառայության աղբյուրը:
«Ջարբան ստացել է 120 ձայներից 65-ը»,- RIA Novosti-ի փոխանցմամբ՝ ասել է աղբյուրը:
Ազգային կոալիցիայի գլխավոր խորհուրդը հունվարի 7-ին Ստամբուլում կանցկացնի հատուկ համագումար՝ որոշում ընդունելու «Ժնև-2» խաղաղ համաժողովի մասնակցության մասին:
Միևնույն ժամանակ մեկ այլ խոշոր ընդդիմադիր խումբ՝ Սիրիական ազգային խորհուրդը, հրաժարվել է համաժողովին մասնակցելուց:
Համաժողովը, որի անցկացումը նախաձեռնել էին Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, նշանակված է հունվարի 22-ին՝ շվեյցարական Մոնտրյո քաղաքում:










































