Հետույքի մեծացման Brazilian Bum հայտնի միջամտությունը կյանքի համար վտանգավոր է պարզվել։ Այս մասին հաղորդում է The Sun պարբերականը։
Պարբերականը պատմել է երկու կանանց ճակատագրերի մասին, որոնցից մեկը բախվել է միջամտության սարսափելի հետևանքների հետ, իսկ երկրորդը՝ մահացել է։ Առաջին տուժողը 21-ամյա Ջեյն Փարքն է եղել, որը արյան վարակում է ստացել միջամտության ընթացքում տեղ գտած սխալի պատճառով։

Մյուս կինը՝ երեք երեխաների մայր Լեա Քեմբրիջն է եղել, որը մահացել է հենց միջամտության ընթացքում, որը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին, Թուրքիայում։ Նրա մահվան վերջնական պատճառը դեռևս չի պարզվել։
Brazilian bum միջամտությունը տեղի է ունենում չորս փուլով. յուրաքանչյուրի արժեքը 260 դոլար է կազմում։ Ըստ դրա հեղինակների՝ այն նպաստում է նաև մաշկի առաձգականության վերականգնմանը և ազատում է ցելյուլիտից։







































