Այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հյուրը ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանն էր:

Աննա Հակոբյանը ծանոթացավ վերականգնողական տան պայմաններին, զրուցեց կենտրոնում վերականգնվող տղաների և նրանց ծնողների հետ, հետաքրքրվեց նրանց խնդիրներով:

Զրույցի ընթացքում, բազմաթիվ հարցերից բացի, քննարկվեց նաև Կենտրոնի հետ հետագա համագործակցության ձևաչափը:


















































