Սկոպյե Ավստրիայի կանցլերի այցելության ժամանակ ընդունող կողմը սխալմամբ դիմավորել է նրան Լատվիայի դրոշով՝ գրում է Vijesti-ն:
Դրան առաջինը ուշադրություն են դարձրել Սեբաստիան Կուրցի այցը լուսաբանող ավստրիացի լրագրողները:
Լատվիայի և Ավստրիայի դրոշները շատ նման են երկուսն էլ կարմիր են՝ մեջտեղում սպիտակ շերտ: Ավստրիայի դրոշը, սակայն, առանձնանում է վառ կարմիր գույնով և սպիտակ լայն շերտով: Ու եթե Սկոպյեում կանցլերի այցելության առիթով կախված դրոշի կարմիր գույնը նման է ավստրիականին, ապա սպիտակ շերտի լայնությունը հիշեցնում է լատվիականը:










































