Հսկայական՝ 230 կգ-անոց երկնագույն թյուննոս ձուկը Տոկիոյում այս տարվա առաջին աճուրդում վաճառվել է 70 հազար դոլարով: 3-րդ տարին անընդմեջ հսկայական ձկան սեփականատեր է դարձել սուշիների Kyomura ռեստորանային ցանցը:
Ամեն տարի հունվարի սկզբին Տոկիոյում անցկացվում է թյուննոս ձկան առաջին աճուրդը, որտեղ, որպես կանոն, ներկայացվում են ձկան ամենախոշոր տեսակները:
Անցած տարի Kiyomura-ի սեփականտերը հսկայական թյուննոսի համար վճարել էր 20 անգամ պակաս գումար. այն ժամանակ 222-կգանոց ձկան համար ռեստորանների ցանցը վճարել էր ռեկորդային՝ 1,8 մլն դոլար:









































