«Ադրբեջանը, ինչպեսև Թուրքիան, մեր ռազմավարական գործընկերներն են, այդ երկրի հետ մենք հարաբերություններ ունենք, առանց որոնց գոյատևել չենք կարող»: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան թուրքական Turkish policy ամսագրին:
Նրա խոսքով՝ երկու երկրներին կապում են ոչ միայն էներգետիկ ծրագրերը, այլև այլ ոլորտների պրոյեկտները: «Ընդհանուր առմամբ, մեր ապագան կախված է տարածաշրջանի երեք պետությունների հետ ավելի լայն համագործակցությունից»,- ավելացրել է Ալասանիան:
Նա նշել է, որ Վրաստանը մտադիր է ընդլայնել իր հարաբերությունները տնտեսական, ռազմական արդյունաբերության և արտաքին քաղաքականության ոլորտներում տարածաշրջանի մյուս պետությունների՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ, ավելի արդյունավետ համաձայնեցել ռազմական քաղաքականությունը այդ երկրների հետ:




































