Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Կազանում պետք է «թաղել» արատավոր Մադրիդյան սկզբունքները


«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:


– Բանակցային գործընթացում Ռուսաստանն արդեն մի քանի տարի է առաջնային միջնորդի դեր ունի և Կազանից առաջ ամենաշատ լավատեսական հայտարարությունները հնչում են հենց ռուսական կողմից: Ռուսական ԱԳՆ-ն բազմիցս շեշտել է, որ Կազանում կա առաջընթացի հասնելու հնարավորություն, և Ռուսաստանն անելու է ամեն ինչ այդ առաջընթացին հասնելու համար: Ինչո՞վ կբացատրեք Ռուսաստանի նման շահագրգռվածությունը առաջընթաց գրանցելու առումով, և արդյո՞ք դա նրան կհաջողվի անել հենց Կազանում: Եվ` որևէ փաստաթղթի ստորագրման դեպքում, ինչպիսի՞ն կլինի ԼՂՀ արձագանքը:


– Ռուսաստանն ու վերջինիս նախագահը աշխատում են կոնֆլիկտի կողմերի դիրքորոշումների մոտեցման ուղղությամբ` որպես մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, և համաձայնեցնում են իրենց գործողությունները ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ: Ռուսաստանը հետաքրքրվածություն է դրսևորում, քանզի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումները տեղի են ունենում հենց Ռուսաստանում` Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ: Ինչ վերաբերում է Կազանում հնարավոր առաջընթացի արձանագրմանը, ապա ես չեմ կարծում, որ Մադրիդյան սկզբունքների ընդունումը պրոգրես է: Որոշակի առաջընթաց կարելի է համարել շփման գծում վստահության հաստատմանը և լարվածության նվազեցմանն ուղղված քայլերի մասին Աստրախանի և Սոչիի համաձայնությունների զարգացումը: Առանց ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանին ամուր կայունության հաստատման և հրադադարի ռեժիմի խախտումների դադարեցման` անհնարին է շարունակել առանցքային քաղաքական հարցերի համաձայնեցման գործընթացը: Հակամարտության գոտում բարենպաստ մթնոլորտի հաստատումը հանդիսանում է նվազագույն անհրաժեշտ պայմանը խաղաղ երկխոսության շարունակման համար: Ներկայիս իրավիճակում, այսպես կոչված, հիմնարար սկզբունքները կարող են ստորագրվել միայն ուժեղ միջազգային ճնշման տակ, քանզի չկան օբյեկտիվ նախադրյալներ դրանց ինքնակամ ընդունման համար: Համանախագահների կողմից առաջարկված նախագծի ստորագրումը նախնական փուլում հակամարտող կողմերի հասարակություններում կարող է հանգեցնել ներքին ապակայունացման, իսկ դրանց իրականացման դեպքում պատերազմն անկասելի կդառնա, քանզի խաղաղությունը` հիմնված մադրիդյան փաստաթղթի վրա միայն նշանակում է հետաձգված պատերազմ: Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, քաղաքական կուսակցությունները մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն արտահայտել են իրենց բացասական վերաբերմունքն, այսպես կոչված, հիմնարար սկզբունքների և դրանց տարրերի, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեթոդոլոգիայի նկատմամբ:


– Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևը վերջերս հայտարարեց, թե կազանյան հանդիպումը վերջին հնարավորությունն է ԼՂ հարցում առաջընթացի հասնելու առումով: Ձեր կարծիքով, սա ի՞նչ է նշանակում, կարելի՞ է ասել, որ ադրբեջանական կողմի համար ստեղծվել են նպաստավոր պայմաններ, և նա մեծ ակնկալիքներով է գնում Կազան, թե՞, այդուամենայնիվ, սա սպառնալիքի մի ձև է:


– Մադրիդյան սկզբունքները գրեթե 100 տոկոսով համապատասխանում են Ադրբեջանի շահերին, և պարզ է, որ այդ երկրի ղեկավարությունը ամեն կերպ, այդ թվում` նաև շանտաժի ճանապարհով փորձում է ուժեղացնել արտաքին ճնշումը Հայաստանի վրա, որպեսզի Երևանից ստանա առավելագույն զիջումներ:


– Ալիևի հայտարարությանը գրեթե նման մի հայտարարություն էլ եղավ Եվրախորհրդարանում Ղարաբաղի հարցին նվիրված լսումների ժամանակ: Մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարեց, որ եթե հիմնարար սկզբունքները չընդունվեն մոտ ապագայում, ապա համանախագահները ստիպված կլինեն հանդես գալ նոր հայեցակարգով… Արդյո՞ք սա նախազգուշացում և ճնշում չէ կողմերին, և Ձեր գնահատմամբ` նման բան կլինի՞, այդ դեպքում ի՞նչ կարող է իրենից ենթադրել նրանց առաջարկած նոր հայեցակարգը:


– Իրոք Ֆասիեն նման բան հայտարարել է, բայց կարծում եմ, հայտարարության կոնտեքստում ճնշման տարրեր չկային, ավելի շուտ նա մատնացույց արեց կարգավորման գործընթացի հնարավոր զարգացումը: Պետք է հուսանք, որ կարգավորման նոր հայեցակարգը հիմնված կլինի նմանատիպ կոնֆլիկտների լուծման նոր նախադեպերի և նոր միջազգային-իրավական իրականության վրա: Եթե Մինսկի խումբը ի վիճակի չլինի մշակել իրական առաջարկներ, ապա այն պետք է իր տեղը զիջի այլ միջնորդների:


– Եվ վերջապես, շատ է նշվում, որ ԼՂ հարցը թևակոխել է նոր փուլ, հնարավոր համարո՞ւմ եք այս նոր փուլում ԼՂՀ մասնակցությունը բանակցություններին, և այդ դեպքում, Ձեր կարծիքով, զարգացումների ինչպիսի՞ ընթացք կունենա հակամարտության կարգավորումը:


– Նոր փուլի սկզբի մասին հնարավոր կլինի խոսել կազանյան հանդիպումից հետո, երբ կհաջողվի «թաղել» արատավոր Մադրիդյան սկզբունքները և դրա տարրերը, քանզի բանակցային սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների բացակայությունը խոչընդոտ է կարգավորման ճանապարհին: Առավել լուրջ խոչընդոտ է հանդիսանում ԵԱՀԿ ՄԽ միջնորդների մոտեցումը` նրանք փորձում են Ղարաբաղի օրինակի վրա ապացուցել Հելսինկյան սկզբունքների կենսունակությունը, որոնք հենց իրենք` միջնորդ երկրները վերջին տարիների ընթացքում բազմիցս շրջանցել են: Եթե միջնորդներն ընտրեն իրական մոտեցում, ապա գործընթացը կարող է շարունակվել լավատեսական հունով: Ամեն դեպքում, բանակցային գործընթացին զուգահեռ` Հայաստանի, Արցախի իշխանությունները և սփյուռքի կառույցները պետք է ակտիվորեն աշխատեն ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ: ԼՂՀ միջազգային ճանաչումը ունակ է կանխել պատերազմական հեռանկարը, և ստատուս քվոյի դրական փոփոխության կողմնակիցներն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ անկեղծ հետաքրքրվողները պետք է իրենց նախընտրությունը տան հենց այս սցենարին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում