Բանգլադեշում երկրի խորհրդարանական ընտրությունների դեմ բողոքող ցուցարարները դյուրավառ նյութով շշեր են նետել ավելի քան 200 ընտրատեղամասերի վրա, հայտնում է The Times of India-ն:
Բախումների ընթացքում զոհվել է 11 մարդ, նրանց թվում՝ ընտրատեղամասերի անվտանգությունը ապահովող 2 աշխատակից, որոնք փորձել են կանգնեցնել քվեաթերթիկները գողանալ ցանկացողներին:
Ավելի վաղ Բանգլադեշի ընդդիմադիր Ազգայնական կուսակցությունը հրաժարվել էր մասնակցել ընտրություններին և կոչ էր արել բոյկոտել քվեարկությունը:
Բանգլադեշում պաշտոնապես գրանցված է 81 մլն ընտրող:










































