Ուսանողուհի Քորթնի Ուիթորնը զրկվել է մատից՝ եղունգները կրծելու սովորության պատճառով։ Այս մասին հաղորդում է The Mirror-ը։
20-ամյա աղջիկը խոստովանել է, որ եղունգները սկսել է կրծել, երբ տագնապ է զգացել, քանի որ դպրոցում հաճախ է հարձակումների ենթարկվել։ Երբ նրա մատը բառացիորեն սկսել է սևանալ, նա դա 4 տարի թաքցրել է ընտանիքից և ընկերներից։

Բժշկի գնալուց հետո պարզվել է, որ նա ակրալային-լենտիգինոզային մելանոմայով է տառապում։
Հոգեբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Ուիթրոնը ստիպված էր մեկ տարով տարկետում վերցնել գրել չկարողանալու պատճառով։ Նա արդեն 4 վիրահատություն է տարել։






































