Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում կատալոնական «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ վստահ` 4:0 հաշվով հաղթանակ տոնեց «Էլչե»-ի նկատմամբ:
Դաշտի տերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմն այս հաղթանակից հետո վաստակեց 49 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
«Բարսելոնա» – «Էլչե»` 4:0
1:0 Սանչես (7′), 2:0 Պեդրո (16′), 3:0, 4:0 Սանչես (63′, 69′)
Barcelona 4-0 Elche Footyroom.com by footyroomcom








































