37-ամյա Դեմի Էմսլին Ուեթբերիի հյուրանոցում մահացած է հայտնաբերվել սեփական հարսանիքից հետո։ Տղամարդուն հայտնաբերել է նրա երիտասարդ կինը՝ Քլերը, գրում է Mirror-ը։
«Դա շատ լավ օր էր՝ լի ուրախությամբ, սիրով ու ծիծաղով։ Մենք ավելի լավ օր չէինք էլ կարող ցանկանալ։ Հեքիաթն ավարտվեց գիշերը, երբ իմ Դենիին դաժանորեն խլեցին ինձնից»,-ասել է Քլերը։

Նշվում է, որ Դենի Էմսլին հարսանիքի օրն առողջական խնդիրներ չի ունեցել և իրեն շատ լավ է զգացել։ Առավել ևս, ոստիկանությունը նրա մահվան մեջ հանցանքի տարրեր չի տեսնում։ Ամենայն հավանականությամբ, ողբերգության պատճառը հանկարծակի առիթմիկ մահվան համախտանիշն է՝ սրտի աշխատանքի գենետիկ խախտում, որը նախկինում նկատելի չի եղել։











































