Friday, 03 05 2024
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Հնդկաստանի քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները
Պատգամավորները հանդիպում են ունեցել Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ
11:30
ԱՄՆ-ն ձգտում է միավորել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Գազայի ապագան
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ

ՀՀԿ-ականները կցորդ չեն, նրանք սպասում են X ժամին

Երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեցին 66 պատգամավորներ՝ նրանցից 35-ը ՀՀԿ խմբակցության անդամներ: Չլիներ ՀՀԿ-ականների կողմ քվեարկությունը, կառավարության կողմից ներկայացված նախագիծը ոչ մի հնարավորություն չուներ ընդունվելու:

Հանրապետականները կողմ քվեարկեցին այս նախագծին՝ դեմ լինելով դրան: ՀՀԿ խմբակցության անդամները, կամ գոնե նրանք, ովքեր ելույթ ունեցան այս նախագծի քննարկման ժամանակ, խոսում էին, որ նախագիծը անպատրաստ է, թերի, որ դրանում կան խնդրահարույց դրույթներ, որ այս նախագիծը նույնիսկ ընդունվելու դեպքում չի կարելի տարածել սեպտեմբերի 23-ին նշանակված Երևանի ավագանու ընտրությունների վրա, քանի որ բավարար ժամանակ չկա քաղաքացիներին իրազեկելու փոփոխված դրույթների մասին: Հիշեցնենք, որ այս փոփոխություններով խստացվում են ընտրակաշառք տալու և ստանալու համար նախատեսված քրեական պատասխանատվության պատժաչափերը:

Ամենաէմոցիոնալ և արմատական ելույթը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովինն էր, որից այնպիսի տպավորություն էր ստացվում, որ ՀՀԿ-ականները դեմ են քվեարկելու նախագծին՝ տապալելով դրա ընդունումը: «Այս փաստաթուղթը չպետք է ձեռքի հետ, ոտքի վրա բերել ԱԺ և շտապ ընդունել։ Ցանկացած փաստաթուղթ պետք է ունենա համապատասխան ձև և բովանդակություն»,- ասում էր Շարմազանովը՝ հիշեցնելով, որ նախկինում ընդդիմությունն էր իշխանություններին մեղադրում հապճեպ օրենքի նախագծեր ներկայացնելու և դրանք ընդունելու մեջ՝ առանց թույլ տալու, որ պատգամավորները կարողանան ծանոթանալ առաջարկվող փոփոխություններին և հասկանան՝ արժի նման օրենք ընդունել, թե ոչ: «Մենք ձեր կցորդը չենք, գնացեք այս օրենքը նորմալ նայեք»,- ԱԺ ամբիոնից հայտարարում է Շարմազանովը: Ճիշտ է, անձամբ Շարմազանովը ելույթից հետո դուրս եկավ ԱԺ նիստերի դահլիճից և բոյկոտեց քվեարկությանը, բայց դրանից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու, քանի որ կառավարության ներկայացուցիչը խոստացել է առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ հաշվի առնել բանավոր առաջարկները և փոփոխություններ կատարել նախագծում: Քանի որ օրենքի երկրորդ ընթերցմամբ ընդունումը տեղի է ունենալու 24 ժամյա ռեժիմում, վաղը նույն ՀՀԿ-ականները կողմ կքվեարկեն նաև նախագծի երկրորդ ընթերցմամբ ընդունելուն, և այն ուժի մեջ կմտնի:

Թվում է՝ ոչ մի տրամաբանություն չկա ՀՀԿ-ականների պահվածքի մեջ, մի կողմից՝ նրանք ամբողջ եռանդով քննադատում են կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, բայց հետո կողմ են քվեարկում դրան: ՀՀԿ-ականների նման պահվածքի պատճառը և բացատրությունը բոլորովին այլ տեղ է: Նրանք ցույց են տալիս, որ թեև դեմ են կառավարության կողմից ներկայացվող նախագծերին, սակայն օժանդակում են դրանց ընդունմանը, որպեսզի թուլ չտան կառավարություն-խորհրդարան հարաբերություններում ճգնաժամ առաջանա: Երբ կառավարությունը կբերի Սահմանադրության մեջ փոփոխությունների նախագիծը և կառաջարկի Սահմանադրության մեջ խորհրդարանի ինքնալուծարման մասին դրույթ ավելացնել, այ այդ ժամանակ ՀՀԿ-ականները կըմբոստանան: Այդ ժամանակ նրանք կառավարությանը կհիշեցնեն իրենց այս կողմ քվեարկությունները, կասեն, որ կառավարությունը խորհրդարանի հետ աշխատանքի ոչ մի խնդիր չի ունեցել, և անգամ այն դեպքերում, երբ ՀՀԿ-ականները դեմ են եղել կառավարության ներկայացրած նախագծերին, միևնույն է, կողմ են քվեարկել: Այդ դեպքում ինչ իմաստ ունի ինքնալուծարվել, կամ ընդհանրապես լուծարել խորհրդարանը, եթե բնականոն աշխատում է և ընդունում կառավարության ներկայացրած նախագծերը:

ՀՀԿ-ական խմբակցությունը սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ ցույց կտա իր իրական ուժը՝ ապացուցելով, որ առանց իրենց աջակցության Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարող ընդունել սահմանադրական փոփոխությունները և հասնել խորհրդարանի ինքնալուծարմանը: Այս հարցում ՀՀԿ-ականները մենակ չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում