Saturday, 27 06 2026
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են

«Քոչարյանը ռեստավրացիա է լինում»

«Քոչարյանը փորձում է ռեստավրացիա լինել, իրեն վերականգնել: Նա նույն հանցագործն է, ինչ Սերժ Սարգսյանը և ընդամենը ուզում է իշխանության գալ՝ կոնկրետ փոխելով կառավարությունը, այդ ամբողջը ես ցնդաբանություն եմ համարում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց համակարգային փոփոխություն պահանջող ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջերս տված հարցազրույցին: «Կարող եմ ազատամարտիկների հրամանատարների անունից ասել, որ այդ պարոնայք իրենց ծոծորակը կտեսնեն՝ Հայաստանի իշխանությունը չեն տեսնի: Մենք հայտարարել ենք, որ փետրվարին բոլորին ճանապարհ ենք դնելու: Քոչարյանին էլ խորհուրդ ենք տալիս խելքը գլխին հավաքել և խաղեր չտալ, և ոչ էլ քոչարյանամերձ ինչ-որ մեկին»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը հավելեց, որ իրենք ամեն ինչ անելու են իշխանությանը վերահսկելու համար:

Մեր այն դիտարկմանը, թե քոչարյանամերձ ուժերի շարքին է դասվում նաև «Բարգավաճ Հայաստանը», որի հետ ազատամարտիկների խորհուրդը համագործակցում է, և որն էլ, ինչպես և Ռոբերտ Քոչարյանը, քննադատության հիմնական թիրախ է ընտրել ոչ թե գործող նախագահին, այլ վարչապետին, Սուրեն Սարգսյանն ասաց. «Ազատամարտիկները երբեք ոչ ոքի հետ չեն համագործակցել՝ ոչ ՀԱԿ-ի, ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ ՀԺԿ-ի՝ ընդամենը ազատամարտիկները հանդիպել են բոլոր կուսակցություններին և ասել, որ մենք կարող ենք դառնալ մերան, որպեսզի դուք բոլորդ մի սեղանի շուրջ հավաքվեք և փորձեք այս երկրի վաղվա օրը պլանավորել: Դա է ազատամարտիկների համագործակցության ձևաչափը: Մենք՝ որպես 88-ի տղերք, պատրաստ ենք համագործակցել մեկ երևույթի շուրջ՝ Հայաստանում սահմանադրական կարգ հաստատելու»:

Նրա խոսքերով՝ գրեթե բոլորը համաձայն են, որ այսպես չի կարելի ապրել՝ տարբեր շեշտադրումներով. «Հիմա «Բարգավաճը» խոսեց, մտահոգություն հայտնեց կառավարության փոփոխության վերաբերյալ… այս հանցավոր համակարգը Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ պետք է այլևս Հայաստանում չգործի, որովհետև եթե փոխենք ընդամենը մեկ Տիգրան Սարգսյան՝ դա ոչ մի բան է, նա նույնիսկ տղամարդ էլ չի ներկայացնում:

Նույնն էլ Սերժ Սարգսյանի մասին կարելի է ասել՝ մեկին փոխելով ոչինչ չենք հասնի, պետք է համակարգ փոխվի, և այդ համակարգը պետք է վերահսկվի, մարդիկ պետք է իմանան, որ օրենքը բոլորի համար է ՝ այդ թվում նաև նախագահի և մյուսների: Համակարգը պետք է փոխվի, Ռոբերտ Քոչարյանը իր թալանած գումարները պետք է հետ վեադարձնի, և բոլորը պետք է ծառայեն Հայաստանին»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում