Ուելսի նահանգից 28-ամյա Էյմի Լուիս Էվանսի ինքնասպանությունից հետո նրա 3 ամյա աղջիկը չորս օր տանը մենակ է մնացել՝ սնվելով խոհանոցում գտած հացի և կարագի մնացորդներով: Սոված ու դժբախտ երեխային հայտաբերել են ոստիկանները, հաղորդում է The Sun-ը:
Ինքնասպանություն գործելուց առաջ Էյմին գրել է մորը՝ խնդրելով վերցնել աղջկան: Կինն ասել է, որ պատրաստվում է «վերջ տալ ամեն ինչին», սակայն մայրը լուրջ չի ընդունում դա` պատասխանելով՝ «Հիմարություն դուրս մի՛ տուր»: Հաջորդ մի քանի օրերի ընթացքում նա փորձել է կապ հաստատել դստեր հետ, սակայն վերջինս չի պատասխանել, և ծեր կինը դիմել է ոստիկանություն:

Դեպքի վայր ժամանելով՝ ոստիկանների էյմիին մեռած են գտել, իսկ նրա փոքրիկ դստերը՝ քաղցած և վախեցած: Երեխան անմիջապես հոսպիտալացվել է, բայց ֆիզիկական առողջության հետ կապված լուրջ խնդիրներ չկան: Էյմիի երկրորդ երեխան այդ ժամանակ եղել է հոր տանը:
Հաղորդվում է, որ 28-ամյա Էյմին չարաշահում էր ալկոհոլը և մահվան օրը նույնպես խմած է եղել: Նա հոգեկան խնդիրներ չի ունեցել, բայց ծանր է տարել սիրելիի հետ բաժանումը, ինչև երևում է սոցիալական ցանցում նրա էջից:










































