Հումորիստ Ելենա Ստեպանենկոն փորձում է երկարաձգել ամուսնալուծման գործընթացը Եվգենի Պետրոսյանի հետ, որպեսզի կանխի նրա նոր ամուսնությունը: Այս կարծիքն է հայտնել փաստաբան Սերգեյ Ժորինը:
«Իմ կարծիքով՝ նա վախենում է, որ Պետրոսյանը կարող է նորից ամուսնանալ: Նա խոչընդոտում է դա և փորձում է կանխել այն ամեն գնով»,- ասել է փաստաբանը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ինքը տեղյակ չէ Եվգենի Պետրոսյանի նոր ամուսնության ծրագրերի մասին:











































